Եվրախորհրդարանում մտահոգված են Թուրքիայում մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակից: Համապաասխան բանաձեւին Ստրասբուրգում լիագումար նիստին կողմ են քվեարկել եվրապատգամավորները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մտահոգիչ են անկախ դատական համակարգի, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների ոլորտները»,- ասված է բանաձեւում:

Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ այդ իրավիճակը չի համապատասխանում ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին ներկայացվող չափանիշներին: