Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում ապագայում ԵՏՄ միասնական արժույթի ներդրումը: Սակայն դա հնարավոր կլինի անել միայն այն բանից հետո, երբ ԵՏՄ տնտեսությունները կհավասարվեն իրար, չկրկնելու համար Եվրամիության սխալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սա հավանաբար մի օր հնարավոր կդառնա, բայց այն փուլում, երբ ԵՏՄ-ի անդամ երկրների տնտեսությունների ու երկրների տնտեսական կառույցների մակարդակները կհավասարվեն»,- ասել է պետության ղեկավարը: Նրա կարծիքով Ռուսաստանը չպետք է կրկնի Եվրամիության սխալները: «Մենք ոչ մի դեպքում չպետք է կրկնենք սխալները, որոնք Եվրամիությունն է թույլ տվել, երբ միասնական արժույթ է ներդրել այն պայմաններում, երբ երկրների տնտեսությունների մակարդակները ուժեղ տարբերվում էին իրարից»,- շեշտել է Պուտինը: Նրա կարծիքով նման սխալի պատճառով են առաջանում այնպիսի բարդություններ, ինչպես օրինակ Հունաստանի դեպքում, հենց որովհետեւ նրանց ողորմություն են տալիս ընդհանուր կաթսայից, բայց այդ ողորմությունները չեն նպաստում տնտեսությունների զարգացմանը ու դրա կառուցվածքի բարելավմանը»:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Մենք պետք է մեր միությունում հաշվի առնենք բոլոր այդ խնդրահարույց հարցերը ու փուլ առ փուլ առաջ շարժվենք: Եվ իհարկե դա կամավոր պետք է լինի, ու այս հարցում մենք պետք է ամբողջական համաձանություն ունենանք, պետք է, որ բոլորը՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՏՄ-ի մեր գործընկերները ցանկանան դա»,- ասել է Պուտինը: