Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հաջորդ շաբաթ են տեղափոխել նախագահի ընտրության անցկացումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության օրենսդիր մարմնի աշխատակազմից: 

«Այսօրվա ընթացքում պատգամավորները չեն կարողացել միասնական թեկնածու ընտրել նախագահի պաշտոնի համար, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել տեղափոխել ընտրության ժամկետը», - ասել են խորհրդարանում: Ամենայն հավանականությամբ այժմ դա տեղի կունենա «լիագումար նիստի ընթացքում, որն ամեն շաբաթ ընթանում է չորեքշաբթի եւ հինգշաբթի», այսինքն տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությունը կկազմակերպվի ապրիլի 20-ին կամ 21-ին:

«Բացի այդ, ընթացակարգի համաձայն, համապատասխան որոշումը նախ պիտի ընդունի պրոֆիլային կոմիտեն», - նշել են հանրապետության Ժոգորկու Քենեշեում  (Գերագույն խորհրդում):

Հինգշաբթի ազգային խորհրդարանի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին «Ղրղզստան» կուսակցության առաջնորդ Կանատ Իսաեւի եւ  «Օնուգգու» կուսակցության առաջնորդ Բակիտ Տորոբաեւի թեկնածությունները: Սակայն բացառված չէ, որ շաբաթվա ընթացքում եւս մի խմբակցություն հայտնի այդ պաշտոնի համար իր ներկայացուցչին առաջադրելու մտադրության մասին: Ղրղզական խորհրդարանի կազմի մեջ ներկայումս վեց խմբակցություն է մտնում:  

Նախկին նախագահ Ասլիբեկ Ժեենբեկովը կամավոր հրաժարական է տվել  «բարոյա-էթիկական պատճառներով», ինչը կապված է նրա հարազատ եղբոր` Սոորոնբայ Ժեենբեկովի` երկրի վարչապետի պաշտոնում նշանակվելու հետ: