ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգին մարդ է, քանի որ ընդունել է Լիբիայում իր կատարած սխալները: Այս մասին «ուղիղ կապի» ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինի խոսքով՝ Օբաման սենատոր ժամանակ քննադատում էր ԱՄՆ-ին Իրաքում կատարած գործողությունների համար, սակայն արդեն դառնալով նախագահ՝ նա նման սխալ թույլ տվեց Լիբիայում:
Պուտինը նշել է, որ Օբաման համարձակություն է ունեցել խոստովանել սխալը: «Դա բոլորը չէին անի, եւ դա լավ է: Վատ է, որ սխալները շարունակվում են: Կարող էին նման սխալ թույլ տալ Սիրիայում»,- ասել է Պուտինը:





























