Իսլամական համագործակցության կազմակերպության հովանու ներքո անհրաժեշտ է ստեղծել մշտական համաժողով ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քննարկման համար: Նման առաջարկ է արել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ստամբուլում կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ OIC-ի 15 անդամ երկրները միջազգային ահաբեկիչների կողմից ճնշում են զգում, ինչի պատճառով միլիոնավոր մուսուլմաններ փախստական են դարձել եւ հանգիստ կյանք են փնտրում աշխարհի տարբեր երկրներում:
Նազարբաեւն ընդգծել է, որ ահաբեկչությունից առաջին հերթին տուժում են հենց իսլամական աշխարհի երկրները:
Նրա կարծիքով, կազմակերպության կարեւոր նպատակն է ահաբեկչությանը հակազդող միջոցառումների համալիր կազմակերպել:





























