ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսի, կարծում է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Տոմաշ Շատկովսկին:
«Հենց հիմա մենք Ռուսաստանի հետ պետք է ուժի դիրքերից խոսենք՝ առանց մկաններով խաղալու»,-մեջբերում է նրա խոսքը Reuters-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Արեւմուտքի հետ իր հարաբերությունները դիտարկում է սառը պատերազմի ժամանակների եզրույթաբանությամբ: «Զսպման արդյունավետություն ապահովելու համար մենք պետք է մտածենք այնպես, ինչպես մտածում է նա, ում մենք ուզում ենք զսպել»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ապրիլի 20-ին Ռուսաստան-ՆԱՏՕ նիստում բարձրացնել Բալթիկ ծովում ԱՄՆ ՌԾՈՒ Donald Cook ականակիր նավի մոտով ռուսական Սու-24 կործանիչների թռիչքների հարցը:





























