ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել 2015թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին, քանի որ կառավարությունը սահմանափակել էր դիտորդների քանակը: Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի ամենամյա զեկույցում, որտեղ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակին:
Առանց ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության, անհնար է լիարժեք գնահատել խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը, նշված է զեկույցում: «Անկախ դիտորդները հայտնել են, որ երկրի տարածքում խախտման դեպքեր են եղել: 2013-ի նախագահական ընտրությունները չէին համապատասխանում ԵԱՀԿ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»,- ասված է Պետդեպի զեկույցում:
Փաստաթղթի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին բռնությունն աճել է: «Մարտական գործողությունները հանգեցրին 1994-ին ձեռք բերած հրադադարից հետո ամենամեծ թվով զոհերին»,- ասված է զեկույցում:
Ադրբեջանում մեկ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման ամենանշանակալի խնդիրները եղել են
Պետության կողմից խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակումը:
Իշխանությունների կողմից դատական համակարգը այլախոհությունը ճնշելու համար օգտագործելը: Իշխանությունները այլախոհների կամայական ձերբակալություններ են իրականացրել:
Ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանափոխության սահմանափակումը:





























