Թուրքական ռազմական ինքնաթիռները հինգշաբթի վեց անգամ թռել են հունական կղզիների վրայով, հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը:
F-16 երկու ինքնաթիռ 11.33-ից մինչեւ 12.19-ը երկու անգամ թռել է Ինուսսես կղզիների եւ չորս անգամ` Պանագիա կղզու վրայով: Բոլոր թռիչքներն ընթացել են 22 հազար ֆուտից մինչեւ 34 հազար ֆուտ բարձրության վրա:
Աթենքում ծայրաստիճան անհանգստացած են Թուրքիայի սադրիչ գործողություններից. խոսքը ոչ միայն օդային տարածքի խախտման, այլեւ Հունաստանի ցամաքային հատվածի վրայով թռիչքների մասին է:
Խախտումները շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ, չնայած հունական զինված ուժերը ռազմական պատրաստականության վիճակի են բերվել եւ զինավարժություններ են անցկացվում թուրքական կողմից սադրիչ գործողությունների կապակցությամբ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է աղբյուրը Պաշտպանության նախարարությունից:





























