Մոտ ժամանակներս ԵՏՄ անդամ երկրները կհաստատեն գազի շուկայի զարգացման հայեցակարգը: Այս մասին ապրիլի 14-ին Երեւանում ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Դանիլ Իբրաեւը:

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է հավասար կառուցվածքը, որի վրա կհենվի գազի ընդհանուր շուկայի հասկացությունը: Անհրաժեշտ է արյդոք վերին գին սահմանել, ինչպես Բելառուսը: Եթե այո, ապա ինչ մեխանիզմներով: Մենք ուզումենք, որ մրցունակ գերատեսչությունները ձեւավորեն ազգային դիրքորոշում եւ կազմեն վերազգային նախագծեր»,- ասել է Իբրաեւը: