Ապրիլի 15-ին Երեւանում կկայանա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 14-ին Երեւան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Միացյալ շտաբի պետը:





























