Եվրախորհրդարանը Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակուﬓերի, այդ երկրում ժողովրդավարացման գործըթացի, քրդական հարցի, քրդերի հետ բախուﬓերի, իրավունքի գերակայության անկման եւ նման այլ հարցերի հետ կապված զեկույց է քվեարկության դրել: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, թուրքական մամուլը Թուրքիայում մարդու հիﬓարար սկզբունքների ոտնահարմանը նվիրված այդ զեկույցը վերջին տարիների աﬔնախիստ զեկույցն է համարել:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիա-ԵՄ ﬕջեւ փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը եւ կիպրական հարցին: Զեկույցում Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում Թուրքիայում մամուլի ազատության բնագավառում խախտուﬓերին եւս:
Զեկույցում Թուրքիայից պահանջվում է առաջնահերթություն տալ ահաբեկչության, կոռուպցիայի դեմ պայքարին, բոլոր օրենսդրական կարգավորուﬓերը համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշուﬓերին եւ նորﬔրին:
Զեկույցում ﬔկ անգամ եւս փաստվում է, որ քրդական խնդիրը ռազմական լուծում չունի: Թուրքական կառավարությունից պահանջվում է շարունակել բանակցությունները քուրդ առաջնորդների հետ եւ վերջ դնել քրդաբնակ շրջաններում քրդերի հետապնդուﬓերին ու նրանց հետ ռազմական բախուﬓերին:





























