Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը 2,648 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ  2,169,459,376 դրամ գումար՝ ներառյալ դոլարով, եվրոյով եւ ռուբլիով փոխանցումները: Իսկ միայն ապրիլի 13-ին փոխանցումները կազմել են 222,163,041 դրամ՝ 507 անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր եւ արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորեւ.

http://minfin-nkr.am/?section=payameria/index

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումների համար նայել հետեւյալ տվյալները՝

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաեւ ֆինանսների նախարարության կայքում։