ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատողությունն ինձ համար օրենք է: Այս մասին ասել է Չեչնիայի նախագահի ժ.պ. Ռամզան Քադիրովը՝ մեկնաբանելով  «ուղիղ կապի» ժամանակ Պուտինի կողմից իր անվան հիշատակումը:

Ինչ վերաբերում է Միխայիլ Կասյանովի  հետ լուսանկարին, ապա, Քադիրովի խոսքով, դա կատակ էր: «Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատողությունն ինձ համար օրենք է, որը ես անհապաղ կկատարեմ»,- գրել է Քադիրովը Instagram-ում:

Նշենք, որ «ուղիղ կապի» ժամանակ Պուտինին լրագրող Սերգեյ Դորենկոն հիշեցրել էր, որ ընդդիմադիրներին ժողովրդի թշնամի են անվանում: Պուտինը դրան պատասխանել էր, որ հասկանում է, թե ում մասին է խոսում լրագրողը: Քադիրովն ու տարածաշրջանների մյուս ղեկավարները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունք ձեւավորելիս: