Հյուսիսային Կորեան երկրի արեւելյան ափից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է արել: Պենտագոնը հաստատել է ԿԺԴՀ անհաջող փորձը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միացյալ Նահանգները հայտնել է, որ ինքը տեղյակ էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է միջին հեռահարության հրթիռներ փորձարկել ու ուշադիր հետեւում էր Կորեական թերակղզուն:

Նախօրեին հայտնել էին, որ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ափին մեկ կամ երկու բջջային սարքավորում է տեղակայել միջին հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման համար:

Կորեական թերակղզում իրավիճակը բարդացել էր հունվարի 6-ին ԿԺԴՀ-ում թվով չորրորդ միջուկային փորձարկումից հետո, որը Փհենյանի խոսքով ջրածնային ռումբի պայթյուն էր: