Եվրախորհրդարանի պրեզիդիումի համաժողովը, որի կազմում խորհրդարանի նախագահն է ու քաղաքական խմբերի առաջնորդները միաձայն հաստատել է «պանամական թղթապանակը» ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկը: «Պանամական թղթապանակը» պարունակում է մանրակրկիտ տեղեկություններ օֆշորային ընկերությունների ու նրանց իրական շահառուների մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ հանձնաժողովի մանդատը կհաստատվի մայիսի 4-ին այդ նույն համաժողովի կողմից ու կդրվի Եվրախորհրդարանի մայիսյան լիագումար նստաշրջանի քննարկմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ապրիլին լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների հետազոտության կենտրոնը (OCCRP) հրապարակել էին մի հետաքննություն, որի հիմքում Mossack Fonseca–ընկերության փաստաթղթերն էին, որը իրավաբանական ու խորհրդատվական ծառայություններ է մատուցում օֆշորներին: Պանամական թղթապանակում բացի ամենայնից հիշատակված են նաեւ ԵՄ ու ԵՄ երկրների պաշտոնական անձանց անունները: