Միացյալ նահանգների ծովային հետեւակի կորպուսը Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Ինջիրլիք ավիաբազայում կտեղակայի EA-6B Prowler տեսակի մի քանի տախտակամածային օդանավեր, հայտնում է Sputnik–ը, վկայակոչելով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հայտարարությունը:
«Prowler-ն ապահովելու է կոալիցիայի օդանավերի ու ցամաքային զորքերի հովանոցային պաշտպանությունը ԻՊ դեմ պայքարում, որսալու է ռադիոկապն ու հակառակորդին զրկելու կապի հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշում են, որ օդանավերը տեղակայվելու են Թուրքիայի ամերիկյան ՌՕՈւ բազայում այս տարվա սեպտեմբերին:





























