Ադրբեջանցի հետաքննող լրագրող Հադիջա Իսմայլովան արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ազատության World Press Freedom-2016 մրցանակին:

Մեդիո փորձագետներից կազմված անկախ միջազգային ժյուրին առաջարկել է Իսմայլովայի թեկնածությունը՝ հաշվի առնելով բարդ պայմաններում նրա մեծ ներդրումը մամուլի ազատության գործում

«Խադիջա Իսմայիլովան արժանի է այս մրցանակին, եւ ես ուրախ եմ տեսնել, որ իր քաջությունն ու պրոֆեսիոնալիզմը գնահատվում են», - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի World Press Freedom-2016 մրցանակի ժյուրիի նախագահ Լիլիանա Զուրովաչը:

Նշենք, որ Հադիջա Իսմայիլովան ազատ լրագրող է եւ համագործակցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ: Նա ձերբակալվել է 2014-ի դեկտեմբերին, իսկ 2015-ի սեպտեմբերին դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ դիրքի չարաշահման եւ հարկերից խուսափելու մեղադրանքներով:

Մրցանակը կշնորհվի Մամուլի ազատության համաշխարհային օրը, մայիսի 3-ին, որի տոնակատարություն այս տարի տեղի կունենա Ֆինլանդիայում:

Այս մրցականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից ստեղծվել է 1997 թվականին: Այն տրվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք բացառիկ ներդրում են ունեցել մամուլի ազատության պաշտպանության եւ խթանման գործում:

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի World Press Freedom-2016 մրցանակը (25 000 դոլար) կոչվել է ի պատիվ կոլումբիացի լրագրող Գիլերմո Կանոյի, որն սպանվել է 1986 թվականին Բոգոտայում, իր «Էլ Էսպեկտադոր» թերթի խմբագրության դիմաց: