ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուներ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու սենատոր Բերնի Սանդերսը բանավեճի ընթացքում հանգել են այն եզրակացության, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գործընկերները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն Դաշինքի շրջանակում համատեղ պաշտպանություն ապահովելու համար:

«Ես վստահ եմ, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ ծախս անեն պաշտպանական նպատակներով»,- ասել է Սանդերսը:

«Որպես ԱՄՆ նախագահ ես չէի կաշկանդվի մեր եվրոպական դաշնակիցներին ասել, որ ԱՄՆ-ն չի կարող պարզապես աջակցել ձեր տնտեսություններին, դուք ինքներդ պետք է ավելացնեք արդարացի մուծումները պաշտպանական ծախսերի համար»,- հավելել է քաղաքական գործիչը

Քլինթոնն էլ իր հերթին է համաձայնել, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցնմերը կարող էին ավելի շատ ծախսել, քան հիմա: Սակայն նա ԱՄՆ-ի համար բացառել է «պատմության մեջ ամենահաջողված ռազմական դաշինքից» հեռանալու հավանականությունը, եթե դաշնակիցները հրաժարվեն ավելացնել ծախսերը:

Բանավեճերի հաղորդավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն համատեղ պաշտպանության համար ավելի շատ է ծախսում, քան ՆԱՏՕ-ի բոլոր 21 անդամները միասին վերցված (ՆԱՏՕ-ում ընդամենը 28 անդամ կա), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: