Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ ներդնելուն: Այս մասին նա հայտնել է ապրիլի 14-ին «1+1» հեռուստաալիքի եթերում:
Մեկնաբանելով Կիեւի ու Մոսկվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզումը, քաղաքական գործիչը շեշտել է, որ այդ հարցը քննարկելու համար անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել դիվանագետների ու իրավաբանների հետ:
Պարուբին ուկրաինական խորհրդարանի խոսնակ է ընտրվել ապրիլի 14-ին:





























