58 տարեկանում մահացել է Լորանս Շիրակը ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ավագ դուստրը, հայտնում է Le Figaro–ն:
Մահվան պատճառն է դարձել սուր սրտային անբավարարությունը: Լորանս Շիրակը դեռահասության տարիքից տառապում էր անորեքսիայով ՝ հոգեկան հիվանդություն, որի դեպքում հիվանդը ախորժակ չի ունենում: Խանգարումը մենինգիտով հիվանդացության հետեւանքով էր զարգացել:
Ծնողները փորձել են բուժել աղջկան երկրի լավագույն բժիշկների մոտ, սական դրական արդյունք չի եղել: Ամուսինները նաեւ աղջկան ամեն կերպ պաշտպանում էին մամուլի ուշադրությունից, գաղտնի պահելով նրա հիվանությունը: Նույնիսկ երբ 1988 –ին լուրեր հայտնվեցին այն մասին, որ նախագահի դուստրը մահացել է, Շիրակը հրաժարվեց մեկնաբանել դրանք ու առհասարակ խոսել այդ թեմայով:
Ֆրանսիացիները Լորանս Շիրակի մասին գիտեին միայն ընդհանուր ընտանեկան լուսանկարներից, որոնք հազվադեպ հայտնվում էին մամուլում:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995- 2007 թթ. ժամանակահատվածում:
G
M
T
Text-to-speech function is limited to 100 characters