Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը համարում է, որ Ռուսաստանն իրեն ագրեսիվ է պահում ու ձգտում է «վերագծել Եվրոպայի քարտեզը»:
«Սա չի բխում մեր շահերից: Մտածեք այն մասին, թե ինչ գին մենք հիմա կվճարեինք, եթե Ռուսաստանի ագրեսիան չկագնեցվեր ՆԱՏՕ-ի ջանքերով, որը այնտեղ ՝ առաջնագծում էր ու հստակ հասկացրել էր, որ նրանք ( Ռուսաստանը) չեն կարող առաջ անցնել»,- ասել է Քլինթոնը:
Հենց դրանով էլ Քլինթոնը հիմնավորել է ՆԱՏՕ-ն ու այդ դաշինքում ԱՄՆ-ի անդամակցությունը պահպանելու անհրաժեշտությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ նախկին պետքարտուղարի խոսքը հնչել է հանրապետականների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի բարձրագոչ հայտարարությունից հետո: Վերջինը ՆԱՏՕ-ին մեղադրել էր Նահանգներին հիմարացնելու մեջ: Մինչ այդ միլիարդատերը դաշինքի երկրներից պահանջել էր վերադարձնել բոլոր պարտքերը, ինչը սկանդալի պատճառ էր դարձել:





























