ՌԴ Հանրային պալատի՝ Հանրային դիվանագիտության զարգացման ու սփյուռքի հայրենակիցներին աջակցության հանձնաժողովի նախագահ Ելենա Սուտորմինան առաջարկել է պարտադիր կարգով մատնահետքեր վերցրել բոլոր նրանցից, ովքեր Ռուսաստան են ժամանում ԱՄՆ-ից ու Եվրամիության երկրներից գրում է «Իզվեստիյա» թերթը:

«Ամերիկացիները վաղուց են մատնահետքեր վերցնում վիզա ստանալու համար: Անցած տարվանից այս կարգը գործում է նաեւ Եվրամիույթունում: Եվ մեր պատկերացումով մատնահետքեր վերցնելը մեր կողմից միանգամայն համարժեք պատասխան քայլ է:Բացի դրանից մեր տեղեկություններով ռուսաստանցիներին սկսել են ավելի շատ մերժել շենգեն ստանալու հարցում: Բայց այս հարցում պետք է ամեն ինչ լրջորեն մտածել»,- հայտնել է Սուտորմինան: