Ամերիկացի կոնգրեսական Ջոն Սարբանսը Ալիեւի ագրեսիան դատապարտող հայտարարություն է արել եւ նախազգուշացրել է Ադրբեջանի ռազմական նախապատրաստության վտանգի մասին:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ վերականգնումն ընդգծում է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական կարողության վտանգը: Ես դատապարտում եմ 1994-ի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից լայնածավալ ներթափանցումը եւ Օբամայի վարչակազմին ու Կոնգրեսում իր գործընկերներին կոչ եմ անում պահանջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից հրաժարվել անմիտ էսկալացիայից եւ համագործակցել միջազգային հանրության հետ հակամարտության խաղաղ եւ կայուն լուծման համար»,- ասել է նա:





























