Քեմբրիջի դուքսն ու դքսուհին 6-ժամյա ճանապարհորդություն են կատարել Հիմալայներում, որպեսզի այցելեն Բութանի սրբավայրերը, գրում է The Telegraph-ը:
Արքայազն Ուիլյամն ու նրա կին Քեյթը եղել են Թաքցանգ-Լաքհանգ մենաստանում, որը նաեւ հայտնի է որպես «Վագրուհու բույն»: Վանքը ավելի քան 3 հազար մ բարձրության վրա է գտնվում: Զույգը նախընտրել է ոտքով բարձրանալ, չնայած, որ Բութանի թագավորը ուղեկցող ձիեր էր ուղարկել:
Համարվում է, որ ժամանակակից վանքի քարանձավներում 8-րդ դարում մեդիտացիա էր անում գուրու Փադմասամբհավան՝ Տիբեթում բուդդիզմի հիմնադիրներից մեկը:





























