Բելգիայի թագավոր Ֆիլիպը ապրիլի 15-ին ընդունել է Բելգիայի տրանսպորտի նախարար Ժակլին Գալանի հրաժարականը: Այս մասին հայտնել է թագավորության վարչապետ Շառլ Միշելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 Դրանից առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ Տրանսպորտի նախարարությունը տեղյակ է եղել 2015-ին Բելգիայի օդանավակայաններում անվտանգության համակարգերի վերաբերյալ Եվրահանձնաժողովի անցկացրած աուդիտի արդյունքներին, որոնք լուրջ թերություններ էին բացահայտել, բայց դրան պատշաճ նշանակություն չի հաղորդել ու այդ մասին կառվարությանը չի հայտնել:

Մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչությունների համատեքստում լրատվամիջոցներում բռնկված այդ սկադալը ստացել էր «Գալանգեյթ» անվանումը:

Երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում մարտի 22-ի առավոտյան: Երրորդ պայթյունը տեղի էր ունեցել քիչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 32 ու վիրավորվել ավելի քան 300 մարդ: Հարձարկման համար պատասխանատվություն էր ստացել «Իսլամական պետություն» խմբավորումը: