Գերմանիայի կառավարությունը որոշել է թույլատրել հաղորդավար Յան Բյոմերմանի քրեական հետապնդումը, որը Գերմանիայի հեռուստաընկերություններից մեկի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր կարդացել: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կանցլերը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է այս սկանդալի ֆոնին ՔՕ-ից հեռացնել «Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին եւ մարմիններին վիրավորելու» մասին պարագրաֆը:
Ենթադրում է, որ համապատասխան օրինագիծն ուժի մեջ կմտնի 2018-ին:





























