Գերմանիայի լրագրողների միության նախագահ Ֆրանկ Իբերալը հայտնել է, որ չի հասկանում Գերմանիայի կառավարության որոշումը, որը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Թուրքիայի նախագահին ծաղրած հաղորդավարի դեմ, հայտնում է DPA-ն:
«Դա աբսուրդ է: Կանցլերն, իհարկե, նշեց, թե որքան կարեւոր է խոսքի ազատությունը, բայց ահա ես չեմ հավատում: Հուսամ, որ գործն առհասարակ չի հասնի մեղադրանք ներկայացնելուն»,- ասել է Իբերալը:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը նշել է, որ կառավարության որոշումը սխալ է համարում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է թույլատրել հաղորդավար Յան Բյոմերմանի քրեական հետապնդումը, որը Գերմանիայի հեռուստաընկերություններից մեկի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր կարդացել:





























