Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,738,773 դոլար 482.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 59,685,142 ԱՄՆ դոլար 484.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 7,889,781 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում

իրականացվել է 2,750,000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,875,770 EUR 544,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,749,045 EUR 551,57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 835,750,116 ՌԴ ռուբլի 7,21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 399,892,780 ՌԴ ռուբլի 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ առք եւ վաճառք չի իրականացվել:

Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.8 մլն ԱՄՆ դոլար: