ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հիմքեր չի տեսնում Բելառուսի հետ գազի գնի մասին համաձայնագրի փոփոխության համար:
«Հարցը քննարկվում է, ոչ մի հիմք չկա փոխել բանաձեւը, դրանով «Գազպրոմը» հաշիվներ է ներկայացնում այն բանաձեւերով, որոնք ներառված են պայմանագրերում: Հավելյալ իրավաբանական հիմքեր չկան համաձայնագրում փոփոխություններ կատարելու համար»,- ասել է նախարարը լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























