2016-ի ամենաշահավետ տարադրամը, Bloomberg գործակալության բնորոշմամբ, դարձել է զամբիական կվաչան: Աճի տեմպերով կվաչան գերազանցել է աշխարհի մնացած 150 տարադրամներին: Տարեսկզբից Զամբիայի` Աֆրիկայում պղնձի արտադրության ծավալներով երկրորդ երկրի դրամական միավորը դոլարի նկատմամբ աճել է 19,9 տոկոսով: Համեմատության համար, ոսկին թանկացել է 16,3 տոկոսով:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Կվաչայի աճին նպաստել են պղնձի աճող գները: Հունվարի կեսին հասնելով յոթնամյա նվազագույնին` պղնձի գներն աճել են 11 տոկոսով: Բացի այդ, 2015-ին Զամբիայի արժույթը 42 տոկոսով անկում էր ապրել եւ մտել էր 2015-ի վատագույն արժույթների եռյակի մեջ: Այժմ «հետցատկ» է տեղի ունենում, փորձագետները կվաչայի հետագա աճ են կանխատեսում:
Շահավետ տարադրամների երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են բրազիլական ռեալը եւ ռուսաստանյան ռուբլին համապատասխանաբար ավելի քան 12 եւ 10 տոկոս աճով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:




























