Թուրքիայի Մուշ նահանգում հոսանքի անջատման հետեւանքով թռչնաբուծական ֆաբրիկայում 40 հազար հավ է սատկել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 15-ի երեկոյան Մուշում ուժեղ քամու հետեւանքով հոսանքները 30 րոպեով անջատել են։ Սակայն էլեկտրականությունը վերականգնվելուց հետո լարումը թույլ է եղել, ինչի հետեւանքով Մուշի խոշոր թռչնաֆաբրիկայում օդափոխության համակարգը չի աշխատել։ Առավոտյան աշխատակիցները թռչնաֆաբրիկայում հայտնաբերել են 40 հազար սատկած հավեր։

Նշվում է, որ թռչնաֆաբրիկա եկած փորձագետները հաստատել են, որ հոսանքի լարումը թույլ է եղել, ինչի հետեւանքով օդափոխության համակարգը չի աշխատել՝ պատճառ դառնալով 40 հազար հավի խեղդվելուն։