Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պետական տեռուստատեսությունը, Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանից երկրի նախագահին ճանապարհել են վարչապետ Արթուր Ռասիզադեն, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը եւ Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովը:





























