Դոհայում մեկնարկել է նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ծրագրվում է նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ որոշում ընդունել: Այս մասին ՌԴ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հանդիպումը մեկնարկել է 6.5 ժամ ավելի ուշ, քան նախատեսվում էր նախնական ծրագրով:

Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայում պայմանավորվել էին նավթի արդյունահանման ծավալները պահպանել 2016 թվականի հունվարի մակարդակով՝ պայմանով, որ մյուս արտադրողները կմիանան նախաձեռնությանը:

Ավելի ուշ ՕՊԵԿ-ի անդամներն ու կազմակերպությունում չներառված երկրները պայմանավորվել էին ընդլայնված կազմով հանդիպում անցկացնել ապրիլի 17-ին, դարձյալ Քաթարի մայրաքաղաքում: