Նավթ արդյունահանող երկրները արդյունահանման ծավալները սառեցնելու հարցը կքննարկեն հունիսին, ՕՊԵԿ-ի հանդիպման ժամանակ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Դոհայում կայացած հանդիպումից հետո այս մասին լրագրողներին ասել է Նիգերիայի էներգետիկայի նախարար Էմանուել Կաչիվկուն:

«Հաջորդ անգամ մենք կհանդիպենք հունիսին, Վիեննայում, ՕՊԵԿ-ի հանդիպման ժամանակ... Կարծում եմ՝ մենք կսկսենք պայմանավորվել ՕՊԵԿ-ի ներսում, իսկ հետո հանդիպում կանցկացնենք կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների հետ»,- ասել է նա: