ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում է ընդլայնել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական արշավը, գրում է The New York Times-ը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգթոնը կարող է ԻՊ-ի դեմ պատրաստություն անցնող հատուկ ջոկատայինների քանակը 50-ից դարձնել 200։ Ենթադրվում է, որ նրանց կուղարկեն Մոսուլ, որպեսզի նախապատրաստեն Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրումը։

Բացի այդ, ԱՄՆ-ը լրացուցիչ տեխնիկա կուղարկի տարածաշրջան։ NYT-ի տեղեկություններով ՝ ԱՄՆ-ը լրացուցիչ Apache հարվածային ուղղաթիռներ կուղարկի Իրաք։

Թերթը նշում է, որ դեռ ներկայության ուժեղացման մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն դրա մասին կարող են հայտարարել առաջիկա շաբաթվա ընթացքում։