ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի համախոհները Լոս Անջելեսի արվարձանում մեկդոլարանոց թղթադրամներ են նետել նրա մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա, հայտնում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Քլինթոնը դերասան Ջորջ Քլունիի եւ նրա տիկնոջ հետ մեկնում էր դրամահավաք ակցիային մասնակցելու։ Կազմակերպիչների խոսքով՝ իրենք այդպես փորձել են ցույց տալ ընտրարշավների ֆինանսավորման օրենքի աբսուրդ լինելը։

Ցուցարարներից շատերը պաստառներ էին բռնել, որոնց վրա գրված էր 27 դոլար։ Հենց այդքան է Սանդերսի ֆոնդին միջին նվիրատվության չափը։