Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանը եւ Գերագույն ժողովրդական դատախազությունը սահմանել են պաշտոնյայի վերցրած կաշառքի չափը, որը կպատժվի մահապատժով, հայտնում է   «Սինհուան»

Նոր որոշման համաձայն, ՉԺՀ-ում պատժի գերագույն չափն այսուհետ կկիրառվի կաշառակերների նկատմամբ, որոնք անօրինական եղանակով ավելի քան    460 հազար դոլար են ստացել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2016-ի հունվարին 5459 պաշտոնյա պատժվել է կաշառակերության հետ կապված հոդվածներին համապատասխան: