ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 18-ին, ընդունել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են «Փոստ Եվրոպա»-ի կառավարման խորհրդի նախագահ Ժան-Պոլ Ֆորսեւիլը եւ գլխավոր քարտուղար Բոտոնդ Շեբենը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երեւանում կայանալիք Եվրոպայի ազգային փոստային օպերատորների միության հերթական համաժողովին:

Սերժ Սարգսյանը համաշխարհային հաղորդակցության զարգացման գործում մեծապես կարեւորել է համաշխարհային փոստային միության դերը, որը դեռեւս 19-րդ դարում հիմք է դրել համաշխարհային փոստային համակարգի ձեւավորմանը՝ խթանելով տարբեր ժողովուրդների ու ազգերի միջեւ կապերի ամրապնդումը, հաղորդակից դարձնելով տարբեր մշակույթներ ու արժեքներ կրող քաղաքակրթությունների:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նշելով, որ Հայաստանը համաշխարհային փոստային մեծ ընտանիքի անդամ է շուրջ 25 տարի, ՀՀ նախագահն ընդգծել է, որ դա մեծապես նպաստել է մեր երկրում փոստային ծառայության զարգացմանն ու արդիականացմանը: Համաժողովի անցկացումը Երեւանում Հանրապետության նախագահը լավ հնարավորություն է համարել մոտիկից ծանոթանալու այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, փորձի փոխանակում իրականացնելու, գնահատելու Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի գործունեությունը եւ անդրադառնալու զարգացման հետագա ծրագրերին:

Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ հյուրընկալության եւ Հայաստանում Եվրոպայի ազգային փոստային օպերատորների միության համաժողովի անցկացման հնարավորության համար: Նա ներկայացրել է համաժողովի նպատակն ու իր գլխավորած կազմակերպության առաքելությունը, ինչպես նաեւ «Հայփոստ»-ի հետ համագործակցությունը, վստահեցնելով, որ Համաշխարհային փոստային միությունը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորին՝ նպաստելու վերջինիս զարգացմանը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր հնարավորություններ են ստեղծվում նաեւ փոստային ծառայությունների ոլորտում նորարարական մոտեցումների կիրառման համար: