Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է անեն անհրաժեշտ ամեն ինչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:

Դիվանագետը հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում իրադրության լուրջ սրացում գրանցվեց: «Մենք հավատում ենք, որ կողմերը պետք է հնարավոր ամեն ինչ անեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները վերսկսելու համար»,- նշեց Ռիչուլին: