Մոտ ժամանակներս կազդարարվեն Լեռնային Ղարաբաղի հարցով նոր շփումները Հայաստանի եւ ՌԴ-ի արտգործնախարարների մակարդակում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Շփումները չեն դադարում: Կարծում եմ` մոտ ժամանակներս` այսօր, մի քանի ժամից կկարողանանք եւս մեկն ազդարարել», — ասել է Զախարովան Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը: Արտգործնախարարների մակարդակով», — ճշտել է նա:
Զախարովան ճշտել է, որ խոսքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` այս շաբաթվա վերջին նախատեսված այցի մասին է Երեւան:





























