Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նոր համազեկուցող է նշանակվել ռումինացի օրենսդիր Ցեզար Ֆլորին Պրեդան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Պրեդան այս պաշտոնում փոխարինել է իսպանացի պատգամավոր Ագուստին Կոնդեին: