Ավստրալիայում սատկել է Մեգի անունով 30 տարեկան շունը, որը համարվում էր ամենածերն աշխարհում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Ավստրալական կելպին բնակվում էր Վիկտորիա նահանգի Ուորնամբուլ բնակավայրում, ֆերմեր Բրայան Մաքլարենի հետ: Վերջին երկու օրերին նրա վիճակը կտրուկ վատացել էր:

«Մենք հրաշալի ընկերներ էինք, շատ տխուր է»,- ասել է Մաքլարենը: Նա Մեգիին հողին է հանձնել իր մյուս շան կողքին:

Մեգին հավակնում էր աշխարհի ամենածեր շան կոչմանը, սակայն Մաքլարենը կորցրել էր կենդանու փաստաթղթերը, եւ նրա տարիքը հնարավոր չէր հաստատել:

Պաշտոնապես աշխարհի ամենածեր շուն է համարվում Ավստրալիայից Բլյուին, որը 29 տարեկան 5 ամսական է: