Այն մասին, որ մարդու դիմախաղն ու ժեստերը կարող են բացահայտել նրա սուտը, հավանաբար, շատերն են լսել: Սակայն գիտնականները համոզված են, որ առօրյայում այնքան էլ հեշտ չէ դա բացահայտելը, ինչպես ֆիլմերում է լինում:

Փորձագետների կարծիքով, այդ առումով դեմքն ու ժպիտն առանցքային նշանակություն ունեն, քանի որ իսկական ժպիտը երեւում է աչքերում, իսկ կեղծն արտահայտվում է շուրթերին:

Ըստ Informing-ի, հոգեբանները պնդում են, որ մարդիկ սուտ խոսելիս կարողանում են վերահսկել դեմքի ներքին մկանները, մինչդեռ վերին հատվածն ավելի դժվար է ենթարկվում եւ կարող է ստախոսին մատնել ակամա շարժումով:

Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դեւիդ Մացումոտոյի խոսքով, ունիվերսալ նշաններ չկան, որոնք կարող են օգնել բացահայտել սուտը: Ասենք՝ ինչ-որ մեկը սկսում է նյարդային ծիծաղել, իսկ մյուսը՝ հակառակը, ավելի լրջանում է, ինչ-որ մեկը զրուցակցի աչքերին է նայում, իսկ մյուսը փախցնում է հայացքը:

Հոգեբանների կարծիքով, խոսողի սուտը կարելի է բացահայտել նրա լեզվում: Որպես կանոն, ստախոսները կարողանում են խուսափել պատասխանից, փոխել թեման, հրաժարվել պատասխանել եւ նույնիսկ բողոքարկել հարցը:

Մացումոտոն նաեւ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել զրուցակցի դեմքին: Եթե նա ստում է, ապա դա ինչ-որ կերպ ազդում է նրա դիմախաղի վրա: Մացումոտոն առաջարկում է հետեւել շուրթերի անկյուններում ձեւավորվող ժպիտին, որը կարող է, ասենք, զզվանք արտահայտել: