Ավստրալական Մելբուռնի ինստիտուտի գիտնականները հանգել են եզրակացության, որ 40 տարեկանն անց մարդիկ պետք է շաբաթը երեք օրից ոչ ավելի աշխատեն: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով ВВС-ն:

Մասնագետների խոսքով, այդպիսի աշխատանքային ռեժիմը թույլ կտա պահպանել աշխատանքի բարձր արդյունավետությունը եւ օրգանիզմը լրացուցիչ ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածության:

Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 40 տարեկանն անց 6.500 մարդու մասնակցությամբ: Նրանց առաջարկել են մի քանի թեստ անցնել: Կամավորները կարդացել են բարձրաձայն, հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ համեմատել են սիմվոլները: Պարզվել է, որ շաբաթական 25 ժամ աշխատած մարդիկ ավելի լավ ցուցանիշներ են արձանագրել:

Մասնագետները նշում են, որ ստացված արդյունքները չափազանց կարեւոր են, եւ երկրների կառավարությունները դրանք պետք է հաշվի առնեն կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրենքներ մշակելիս: