Նորվեգացի գիտնականները հանգել են եզրակացության, որ եկեղեցի հաճախելը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա: Մասնագետներն իրենց փաստարկները ստուգել են 120 հազար կամավորների մասնակցությամբ անցկացված փորձի ընթացքում:
Ըստ Informing-ի, արդյունքում պարզվել է, որ բարձր ճնշում ունեցող մարդկանց մոտ եկեղեցի այցելությունից հետո այն ընկնում է: Ավելին, եկեղեցի հաճախող մարդկանց մոտ բարձր դիմադրողականություն եւ արյան ընդհանուր ցուցանիշների բարելավում է նկատվել:
Սակայն գիտնականների համար առայժմ գաղտնիք է, թե ինչով է պայմանավորված այս ազդեցությունը. հավատքի ո՞ւժը, թե՞ որեւէ այլ գործոն:



























