Չինաստանի Չանչժոու քաղաքում երեք տարեկան երեխան ընկել է բնակելի տան 15-րդ հարկից եւ ողջ մնացել, գրում է People's Daily-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ բանվորները տան պատշգամբի ապակիներն էին փոխում, իսկ տղայի մայրը մի քանի րոպեով խոհանոց էր մտել։ Երեխան դեմքով ընկել է անձրեւից փափկած հողի վրա՝ ասֆալտից 15 սմ հեռավորության վրա։ Տղան մի քանի լուրջ կոտրվածք է ստացել։
«Սա իսկական հրաշք է»,- մեջբերում է մոր խոսքը պարբերականը։




























