Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել «պանամական փաստաթղթերի» վրա հիմնված լրագրողական հրապարակումների փաստի առնչությամբ։
Այդ հետաքննությանը մասնակցած Guardian թերթը իր էջում հրապարակել է նամակի կրկնօրինակը, որը ամերիկյան դատախազությունից ստացել էր Լրագրողների միջազգային կոնսորցիումը։
Նամակում ասվում է, որ «պանամական փաստաթղթերի» հետ կապված լրագրողական նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Ընդ որում, նամակում չի նշվում, թե ինչ կասկածներ կան եւ կոնկրետ ում հասցեին են ուղղված այդ հրապարակումները։
Հետաքննիչ լրագրողների միջազգային կոնսորցիումը զբաղվում է պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության 11 մլն փաստաթղթերի ուսումնասիրությամբ, որոնք գերմանական Sueddeutsche Zeitung-ին էր փոխանցել անհայտ իրազեկիչը։
Հրապարակումներում հիշատակվում են օֆշորային ընկերություններ, որոնցում Mossack Fonseca ընկերության միջոցով գրանցվել էին շատ հա,աշխարհային առաջնորդներ։ Ցուցակում հիշատակվում են տարբեր երկրների 72 ղեկավարների անուններ։





























