Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել են ռուսական ազգանուններն ու անունները ուկրաիներենին համահունչ դարձնել:

Համապատասխան հանրագիրը տեղադրվել է Ուկրաինայի նախագահի կայքում ապրիլի 19-ին:

«Առաջարկում ենք ռուսական ազգանուններն ու անունները ներդաշնակեցնել ուկրաիներենին: Իվանով- Իվանենկո, Կուզնեցով- Կուզմենկո եւ այլն: Այսպես է արվել օրինակ Մերձբալթյան երկրներում: Իսկ եթե մարդիկ հրաժարվեն ազգանունը փոխելուց ՝ առաջարկում ենք կամ նրանց իրավունքները սահմանափակել, կամ էլ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել»,- ասված է հանրագրում:

Այս պահին հանրագիրը ստորագրել է ընդամենը մեկ մարդ՝ անհրաժեշտ 25 հազարից: