Մեծ Բրիտանիան Շենգենյան գոտում ներառված չէ, իսկ թուրքերի համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու նախաձեռնությունը Շենգենյան գոտու երկրներինն է: Այս մասին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստում ելույթում հայտարարել է այդ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Նրա խոսքով, Միացյալ Թագավորությունը նմա որոշում չի կայացրել եւ չի կայացնի: Պատասխանելով ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման մասին հարցին՝ բրիտանացի վարչապետը հիշեցրել է, որ Միացյալ Թագավորությունը Շենգենյան գոտում ներառված չէ:
Դեւիդ Քեմերոնը հավելել է, որ դա ավելի շատ վերաբերում է նրանց, ովքեր ցանկանում են այցելել երկիր, այլ ոչ նրանց, ովքեր ցանկանում բնակություն հաստատել եւ աշխատել այստեղ: «Թուրքերը, որոնք վիզայով ճամփորդում են շենգենյան գոտու երկրներով, իրավունք չունեն այցելել Մեծ Բրիտանիա»,- ընդգծել է նա:




























