Հայաստանին հետաքրքրում է տնտեսության զարգացման սինգապուրյան մոդելը: Այս մասին, ապրիլի 20-ին Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ պետնախարար Կունի առաջին այցը Հայաստան հնարավորություն կտա երկու երկրների միջեւ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:
Ներկայացնելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ որպես փոքր երկրի` Հայաստանին հետաքրքրում է տնտեսության զարգացման սինգապուրյան մոդելը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ավիացիոն եւ մի շարք այլ ոլորտների: Ինովացիոն ոլորտում ներկայացվել է Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությանը կից գործող «Ստանդարտների, արտադրողականության եւ ինովացիայի հանձնաժողով» գործակալության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի միջեւ համագործակցությանը հնարավորությունը: Ներդրումային ոլորտում առաջարկվել է անհրաժեշտության դեպքում վերանայել երկու երկրների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը:
Երկու առաջարկներն էլ Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության պետնախարարը ողջունելի է համարել, նշելով, որ կա ներուժ առեւտրային եւ ներդրումային հարաբերությունների աճի համար: Մտքեր են փոխանակվել մաքսային ընթացակարգերի, ԵՏՄ, եվրոպական եւ իրանական շուկաներ Հայաստանի միջոցով սինգապուրյան ապրանքների, ինչպես նաեւ Սինգապուրի միջոցով հայկական ապրանքատեսակների` ասիական շուկաներ արտահանման հնարավորությունների մասին: Կարեւորվել են գործարարների փոխայցելությունները:
Հանդիպման ավարտին Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հրավիրել է այցելել Սինգապուր, ինչը նաեւ կտա քննարկված հարցերի շուրջ կոնկրետ համաձայնագրերի ստորագրման հնարավորություն:




























